Տեղեկացրել էինք , որ Կենտրոնի ոստիկանությունից հերթով ազատ են արձակվում բերման ենթարկվածները, որոնք մասնակցել էին ընդդեմ Պուտինի եւ Մաքսային միության երթին:
Քիչ անց ազատ արձակված Սեւակ Կիրակոսյանը Aravot.am-ին պատմեց, որ երթի վայրից հեռու են եղել, սակայն մի խումբ ոստիկաններ հարձակվել են իր, Լալա Ասլիկյանի եւ Արեւիկ Մարտիրոսյանի վրա ու սկսել քաշքշել: «Նստարաններից բռնվեցինք, նրանք նստարանը քաշ տալով մեզ գցեցին մեքենայի մեջ, հիմա ակնոցներս չկան, գլխարկս էլ քաշել էին աչքերիս, որ ոչինչ չտեսնեմ»:
Նշենք, որ երեքն էլ արդեն ազատ են արձակվել:
Լալա Ասլիկյանը մեզ տեղեկացրեց, որ ոստիկաններն իրենից խլել են տեսախցիկը, իսկ Սեւակ Կիրակոսյանից՝ ակնոցը, եւ այդպես էլ չեն վերադարձրել: Սեւակ Կիրակոսյանն էլ հավելեց, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց ոտքով հարվածել են, գոռգոռացել ու ասել, որ լռեն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ