Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը Սերժ Սարգսյանին որպես իր ենթակա է վերաբերվում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 19:52

«Ռուսաստանի նախագահի այս այցը նախանշում է, որ ոչ թե գալիս  է հավասարը հավասարի հետ հանդիպելու, այլ տեղի է ունենում գուբեռնիայի այց Հայաստան…մեր անկախությունը որեւէ մեկի չենք կարող զիջել, այն էլ այսպես ու այս բռնազավթիչների միջոցով: Եկել է մի պահ, որ նորից պետք է ոտքի կանգնենք, եւ մեր հայրենիքն ազատենք բռնազավթիչներից եւ գաղութացման գործընթացից»,- այսօր ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նաեւ բացատրեց՝ ինչո՞ւ է կարծում, թե Պուտին-Սարգսյան հանդիպումը հավասարը հավասարի հետ հանդիպում չի լինելու, այլ վերադասը իր ենթակայի հետ  է հանդիպելու. «Եթե  տեղի է ունենում իրադարձություն, ինչպիսին էր  սեպտեմբերի 3- ի հայտարարությունը, ակնհայտ է, որ հավասարը հավասարի հետ հարաբերություններիր մասին խոսք չի կարող լինել: Եթե չորս տարի բանակցում ես մի փաստաթղթի շուրջ, որը ենթադրում է այլ տրամաբանություն, այլ արժեքային համակարգ եւ մեկ օրվա մեջ որոշում ես կայացնում այլ արժեքային համակարգում ներգրավվելու վերաբերյալ, իսկ այդ արժեքային համակարգը տեսնում ենք, անկախ նրանից՝ ով ինչպես կգնահատի, հասկանում ենք, որ ավտորիտար ռեժիմների միասնություն է: 1991 թվականից այս կողմ պարոն Նազարբայեվը ղեկավարում է Ղազախստանը: 1994 թվականից առ այսօր պարոն Լուկաշենկոն է ղեկավարում Բելոռուսիան, 2000 թվականից առ այսօր պարոն Պուտինն է ղեկավարում Ռուսաստանը: Սրանք ավտորիտար համակարգեր են, որոնք ղեկավարվում են խորհրդային  ԿԳԲ-ի ներկայացուցիչների կողմից… եթե կան ոտնձգություններ, պետք է պայքարենք այդ ոտնձգությունների դեմ: Մաքսային միությանը միանալն  առաջին քայլն է, երկրորդ քայլը Եվրասիական միությունն է, որին անդամակցելով կորցնում ես քո ինքիշխանությունը… այս կցորդի, ենթակայի կարգավիճակը մեր ժողովրդին կեղեքել է»:

Մանրամասները տեսանյութում. 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գավառականը,՝ շուտ թե ուշ, երկիրը գավառի է վերածելու։ Ես այս միտքը դեռ նախորդ գավառականի ժամանակ եմ ասել։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031