Լրահոս
Օրվա լրահոսը

Կտամ` հեռախոսդ կջարդեմ. գեներալի ”տղամարդավարի” պատասխանը yerkir.am-ի լրագրողին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 19:43

Yerkir.am-ի լրագրողը պատմում է, որ այսօր Նալբանդյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ինքը եւ մի քանի լրագրողներ եւս մոտեցել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին` իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով:

Yerkir.am-ի հարցին, թե ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ են, գեներալը չի պատասխանել, շրջվել, հեռացել է, ապա վերադարձել և, տեսնելով մեր լրագրողի տեսախցիկը,  սպառնացել. «Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնես, կվեկալեմ, կտամ, կխփեմ, կջարդեմ, էղա՞վ»:

Գեներալին ոչ վայել պահվածքից շփոթված մեր լրագրողը (հայտարարությունն արվել է Երևանի ոստիկանապետի և նրա տեղակալի ներկայությամբ) երբ զարմացած հարցրել է` այսի՞նքն, Երանոսյանը սպառնալից տոնով պատասխանել է. «Այսինքն չկա’, ուզո՞ւմ ես անեմ, տենաս»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Փրթեմ, ջարդեմ, սպանեմ, վեկալեմ. տիպիկ կարավարության տիպիկ ներկայացուցիչ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031