Կենտրոնի ոստիկանությունում այս պահին կան տասնյակից ավելի բերման ենթարկվածներ, որոնք հերթով ազատ են արձակվում:
Այստեղ է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, որը ներս հրավիրվեց իբրեւ իրավապաշտպան՝ ոստիկանների կողմից:
Բերման ենթարկվածների մեջ է 17 տարեկան անչափահաս երիտասարդ՝ Արման անունով, որին ոստիկանություն են բերել պաստառ պահելու համար:
Բերման է ենթարկվել նաեւ 15 տարեկան անչափահաս՝ Էրիկ Իսրայելյանը, որը, ականատեսների վկայությամբ, չի ստորագրել որեւէ փաստաթղթի ներքո:
Կարդացեք նաև
Ոստիկանները թույլ չեն տալիս ակտիվիստներին սպասել ոստիկանության մուտքի մոտ: Իսկ լրագրողների հարցերին չեն ցանկանում պատասխանել՝ առաջարկելով կապվել լրատվական վարչության միջոցով:
Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանություն էր եկել նաեւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, որը հեռացավ ազատ արձակվածներից մեկի հետ:
Ազատ է արձակվել նաեւ Վարդգես Գասպարին, որը կատարվածը որակում է իբրեւ «պուտինյան ռեժիմի ցայտուն արտահայտություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի