Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինն այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան

Դեկտեմբեր 02,2013 17:41

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Երկու երկրների նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո դիտել են նաև կայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ:

102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:

Գյումրիից ՀՀ և ՌԴ նախագահները մեկնել են Երևան, որտեղ մեկնարկել են ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում նախատեսված պաշտոնական մյուս միջոցառումները:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Եթէ Պուտինի այցը փաստելու համար է Հայութեան որ (Մենք ձեզ կը պաշտպանենք)Թուրքի Դէմ-քանզի ուրիշը չը կայ սահմանի այն կողմը-զուր փորձ է մեր աչքերին փոշի փչելու…մենք քաջ գիտենք ՀԱՐԻՒՐԱ-ՊԱՏԻԿ Ասքեար ների զորք կայ աենտեղ:Անցեալի պատերազմների նման չի լինելու այդ-ի միջի այլոց-լաւ գիտենք դա հրթիռներով է լինելու…ուրեմն պացադրեն թող Ձեաձ Պուտիններ ԻՆՉՈՎ են մտատիր Հայաստանին օգնելու,երբ դեռ թարմ է մեր յիշողութեան մէջ Գառբաչովի խօստումները Գիւմրին վերակառուցելու ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ:Էլ չը խօսենք Հայրենական Պատերազմից յետոյ ՄԻՄԻԱՅՆ ՄԷԴԱԼՆԵՐԻ (արժանացած)մեր վեթերաններին եւ զոհւածների շառաւիղին(ՉՕԳՆԵԼԸ):Գործարանները պարապ թողնելը….ոչ մի օգնութիւն հասցնելը…այդ ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿՐԻց մի բուռ իբր գնհատանք մեր200,000 Զոհտւած զինւորներին ի յարգանք:Մինչդեռ ՄՆեր հազարաւոր մղոններ հեռւոից Ալիւր հասցրեցին մեզ թէ Ցեղասպանութիւնից յետոյ եւ թէ ՀԻՄԱՅ ՔՍԱՆ-ԵՐԿՈՒ ՏԱՐԻ է տարեկան 70-90 միլիոն տոլար անվերադարձւելի գումարներ յ շնորհում մեզ ԱՌԱՆՑ ԱԿԱՆԿԱԼՈՒԹԵԱն:Լաւ Խորհեք ՀԱՅԵՐ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031