Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն՝ Ֆեյսբուքի իր էջում լուսաբանում է իր հետ կատարվողը. «Ինձ հետ նույն մեքենայով եւս 12 հոգի են բերվել, մեկն աղջիկ էր, երկուսը անչափահաս, ու Գասպարին՝ պոլից չելավ։ Էրեխեքից մեկն սկսեց ղժղժալ, բերետավորները վրա տվին, հրմշտեցին, բայց հետո հանդարտվեցին, մեկն էր կատաղած։ Բոլորս կանդալած էինք, մեկին կանդալ չէր հերիքել։ Կանդալների վրա արտադրողի, թե նվիրողի տվյալներն էին … ռուսերեն, НПО ինչ-որ…»:
Լեւոն Բարսեղյանի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Տեսնվեցինք, պետը բացատրեց, որ ես հրաժարվում եմ իրենց որեւէ հարցի պատասխանել…Հինգերորդ ոստիկանն է մոտենում.-որ խնդրեմ ձեր անուն-ազգանունը կասե՞ք: Ոստիկանությունից որեւէ մեկի հարցերին չեմ պատասխանում»:
Ավելի վաղ ոստիկանություն է եկել Արթուր Սաքունցը. «Ուզում է հաղորդում տալ հանցագործության մասին, ասում են՝ ազատ սենյակ չունենք, որ նստես գրես, բոլոր սենյակներում ձերբակալվածներ են»:
Լեւոն Բարսեղյանն նաեւ կեսկատակ գրառում է արել. «Ինձ փաստորեն չեն կարողանում նստեցնել, երկու ժամ է կանգնած եմ»:
Կարդացեք նաև
Ի դեպ, նա անգամ լուսանկարել է ոստիկանների կողմից իր քաշքշված պիջակը: