Բրազիլական մամուլը տեղեկացնում է, որ վաղը` դեկտեմբերի 3-ին, Բրազիլիայում ծնվող յուրաքանչյուր երեխայի ծնող նվեր կստանա 2014 թվականին այդ երկրում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ պաշտոնական գնդակ: Դրա համար ծնողը պետք է ներկայացնի երեխայի ծննդյան վկայականը:
Այս ակցիան կազմակերպում է աշխարհի առաջնության մարզահագուստի պաշտոնական արտադրող «Adidas» ընկերությունը` ելնելով հայտնի այն ասացվածքից, որ «Յուրաքանչյուր բրազիլացի ծնվում է գնդակը ոտքին»: Իսկ դեկտեմբերի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը կայանալու է աշխարհի առաջնության պաշտոնական գնդակի շնորհանդեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ