Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում 50 երեխա, այդ թվում՝ կարիքավոր եւ հաշմանդամ, մասնակցեցին ամանորյա տոնածառը զարդարելուն: Միջոցառման կազմակերպիչների թվում էին նաեւ «Օրրան» եւ «Սոս Մանկական գյուղեր» հ/կ-ները: Երեխաներն իրենց ձեռքով քաղցրավենիք պատրաստեցին, այնուհետեւ տոնածառի շուրջ ամանորյա երգեր երգեցին ու երազանքներ պահեցին:
«Օրրան» հկ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, որ օգնում էր երեխաներին ուտեստներ պատրաստել, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը խոցելի խմբերի ու նրանցով զբաղվող հ/կ-ների հանդեպ, եւ ամենակարեւորը՝ երեխաներին տոն պարգեւել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ