Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջամալ Սլոյանը վաղաժամկետ ազատ է արձակվել. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 02,2013 16:20

2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստին վերջապես ներկայացավ գործով վկա, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանը:  Ըստ «Փաստինֆո»– ի, 4 անգամ դատապարտված Խուրշուդյանը վերջին անգամ 4,5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Վկան բերման էր ենթարկվել դատարան: Այս կապակցությամբ Ա.Խուրշուդյանը նշեց, որ առողջական վիճակը թույլ չի տալիս, հազիվ է տեղից վեր կացել ու ոստիկանների ուղեկցությամբ եկել դատարան: Վկան հաստատեց գործով մեկ այլ վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքները, ըստ որի՝ 2012թ. Սամվել Հովհաննիսյանը Ռ.Տոնոյանի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել: Ըստ Ա.Խուրշուդյանի՝ Ռոբերտ Տոնոյանն եկել է իր մոտ՝ «Դատապարտյալների հիվանդանոց», և ասել, որ Թելմանիչը, խոսքը Սամվել Հովհաննիսյանի մասին է, ասել է՝ «պրոֆեսորին» ասա, թող Ջամալ Սլոյանի գլուխն ուտի:

Հեղինակությունն անգամ վիրավորվել է՝ «ես ի՞նչ է, քիլլե՞ր եմ» և ստացել պատասխան՝ «ուզում է, որ 100 տոկոս գլուխն ուտեն»: Վկան հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ Ռ.Տոնոյանն այդ քայլին գնացողներից չեն, ուստի կանխելու համար որոշել են պարզել, թե ով է պատվիրատուն՝ Սամվել Հովհաննիսյանից բացի: «Սլավիկ»-Սամվել Հովհաննիսյանն իր հետ հեռախոսով կապվել է և պահանջել արագացնել գործը, սակայն Ա.Խուրշուդյանն իր հերթին պահանջել է հանդիպել և խոսել «Սլավիկի» հետ, սակայն ապարդյուն: Ըստ վկայի՝ առաջին խոսակցությունը Ռ.Տոնոյանի հետ «թռուցիկ է եղել», ինքն այն լուրջ չի ընդունել, սակայն հետագայում լսել է Ռոբերտ Տոնոյանի ու Սամվել Հովհաննիսյանի ձայնագրությունները: Ինքը տեղյակ է եղել, որ Տոնոյանը դիմել է իրավապահ մարմիններին ու Քրեակատարողական ծառայության պետի տեղակալին: Սպանությունը, ըստ «ծրագրի», պետք է լիներ կոկայինի մեծ չափաբաժնի օգնությամբ: Ըստ վկայի՝ Ջամալ Սլոյանը թմրանյութ չէր օգտագործում, սակայն ամեն մարդ էլ կարող է մի անգամ օգտագործել: Իսկ թե ինչպես պետք է կոկայինը մուտք գործեր քրեակատարողական հիմնարկ, «կքննարկեինք այն դեպքում, եթե համաձայնվեի սպանություն կատարել»: Վկան համոզված էր, որ 100 հազար դոլար փող են վերցնում, իսկ իրեն առաջարկել են միայն 6000-7000:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031