Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվածների թիվն անցնում է 20-ը

Դեկտեմբեր 02,2013 15:56

Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նոր առաջարկություն արեց ակտիվիստներին: Նա առաջարկել է  կամ բոլոր ակտիվիստներով, կամ նախաձեռնող խմբից երկու հոգի գնան Կենտրոնի ոստիկանական բաժանմունք,  որտեղ այս պահին գտնվում են բերման ենթարկված ակտիվիստները:

Երբ քննարկում էին առաջարկը, որոշ ակտիվիստներ ընդդիմացան, պնդելով, որ ոստիկանությունը ձգձգում է մինչեւ բոլորին ցրեն տարածքից:

Ի վերջո, ակտիվիստները որոշեցին, որ միայն երկուսն են գնալու՝ Նարեկ Սամսոնյանը եւ Արմեն Մկրտչյանը, իրենց հետ բերելու բերման ենթարկվածներին, որոնց թիվը  անցնում է 20-ը:

Բայց այս պահին Հանրապետության հրապարակ մետրոյի մոտակայքում շատ քիչ ակտիվիստներ են մնացել, մնացածը հեռացել են:

Հեռացողներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը հեռացել է հիասթափված ակտիվիստների եւ ոստիկանապետի բանակցություններից:

Տարածքը հսկում են մեծ թվով  ոստիկաններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Կենտրոնի ոստիկանությունում այս լուսանկարն արել է բերման ենթարկված Լեւոն Բարսեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031