Կենտրոնի ոստիկանությունում գտնվող «Հրապարակի» թղթակից Վարդան Մինասյանը պատմել է, թե ինչպես են իրեն բերման ենթարկել։
Երբ Մաշտոցի պողոտայի վրա նա փորձել է նկարահանել Լևոն Բարսեղյանին ոստիկանական մեքենա նստեցնելու գործողությունը՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանըթղթակցից խլել է տեսագրող սարքը և նրան նույնպես բռնությամբ նստեցրել` ոստիկանական մեքենան։ Ավտոմեքենայի մեջ հսկողությունից դուրս մնացած ոստիկաններից մեկը խփել է Վարդան Մինասյանի դեմքին։
Այնուհետև վերջինիս մոտ 30 հոգու հետ տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն, ձեռնաշղթաներ հագցրել։ Նա խնդրել էր փոքր ինչ թուլացնել կամ հանել ձեռնաշղթան՝ նրան պատասխանել էին, որ բանալի չունեն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Հայաստանում հաստատվել է ոստիկանական բռնապետություն ու այսպես կլինի միշտ, քանի դեռ հանդուրժում ենք ՀՀԿ գոյությունը…