Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է Իշխան Զաքարյանի վստահված անձը

Դեկտեմբեր 02,2013 15:33

Վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության ծրագիրն այսօր խորհրդարանում ներկայացնում էր ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը, քանի որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում։

Այդ իրողությունը դուր չեկավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս դժգոհություն հայտնեց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իրավունք չուներ գնալ Արցախ՝ շատ լավ իմանալով, որ օրենսդիր մարմնում քննարկվելու է հաջորդ տարվա ՎՊ գործունեության ծրագիրը. «Իրեն հենց այդպես էլ կփոխանցեք, որ իրավունք չուներ գնալու, թող հինգշաբթի օրը կամ վաղը գնար գործուղման։ Սա ի՞նչ գործելակերպ է, այս հարցին ԱԺ ղեկավարությունն ու մեծամասնությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր էլ չշրջանցեց Իշխան Զաքարյանի առանձնատան թեման:

Էդուարդ Շարմազանովն արձագանքելով՝ նշեց, որ Լիլիթ Գևորգյանին պետք էր թեմայի վերաբերյալ հարց ուղղել, որովհետև նա Իշխան Զաքարյանի վստահված անձը չէ, որ պատասխանի, թե որտեղ է ՎՊ նախագահը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031