Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

РБК. Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը հեռացվեց` Մայդանի բռնությունները քննադատելու համար

Դեկտեմբեր 02,2013 15:22

Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Բոգդան Յարմենկոն հեռացվել է աշխատանքից՝ Կիևում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները քննադատելու համար: Հայտնում է «Էռ Բե Կա» լրատվականը:

Շաբաթ օրը նա քննադատել էր ոստիկանության հատուկ ստորաբաժանման` Բերկութի գործողությունները, որը ուժ կիրառելով` ցրում էր Մայդանի հրապարակի ցույցը:

«Այդպես վարվում են անգութ մարդիկ և զավթիչները: Այդպես վարվում էին ֆաշիստները: Նման մարտավարությամբ ու անհասկանալի դաժանությամբ, դուք խայտառակեցիք մեր հայրերի և պապերի հիշողությունը, դուք սպայի պատիվը գետնին հավասարեցրիք, նսեմացրիք իրավապահ մարմիններին և ամբողջ ուկրաինական իշխանությանը: Դուք քաղաքացիների և կառավարության միջև սեպ խրեցիք և ատելություն առաջացրիք, ինչով ահավոր բարդացրիք երկրի իրադարձությունը, դուք հուսախաբ արեցիք ձեր հրամանատարներին, ահավոր բարդացրիք գերագույն հրամանատարի քաղաքական ապագան», – Ֆեսյբուքի իր էջում գրել էր պաշտոնյան:

Ավելի ուշ Ուկրաինայի ԱԳՆ-ն Յարմենկոյին մեղադրել է՝ պետական ծառայողի տված երդումը խախտելու համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031