Լրահոս
Օրվա լրահոսը

Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում

Դեկտեմբեր 02,2013 15:16

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը կազմակերպում է ‹‹Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողովը:

Գիտաժողովը մեկնարկեց այսօր՝ Երևանի պետական բժշկական համալսարանում, և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը. «Որակի հավաստման համակարգի ներդրման, ներկայացման ճանապարհին չափազանց կարևոր է ոչ միայն մեր երկրի և կրթության համար պատասխանատու ղեկավար մարմինների ամենօրյա աջակցությունը համակարգում իրականացվող գործընթացների և բարեփոխումների հարցում, այլև միջազգային փորձը մեր երկրում տեղայնացնելը, կառավարման համակարգը բարեփոխելն ու արդյունավետ կառավարում իրականացնելը»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Բենիամին Պողոսյանը, որը, կարևորելով Հայաստանի ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում, ասաց. «Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը ձեռնամուխ է եղել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Էական փոփոխությունների ենթարկված ոլորտներից մեկը կրթությունն է, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգը: Անկախության առաջին տասնամյակի ընթացքում կրթության ոլորտում գերակշռում էին քաոսային գործընթացները, և այդ շրջանում կրթության որակի ապահովումը չէր դիտարկվում որպես համար առաջին առաջնահերթություն: Իրավիճակը սկսեց փոխվել 2000-ական թթ. կեսերից, երբ Հայաստանը ներգրավվեց Բոլոնիայի գործընթացում»:

Այնուհետև զեկուցումներով հանդես եկան ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության (NVAO) գործադիր խորհրդի անդամ Լուսիեն Բոլաերթը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը և ուրիշներ: Նրանք անդրադարձան ՀՀ կրթության որակի ապահովման հիմնախնդիրներին, բուհերի փորձնական ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներին, որակյալ կրթության մարտահրավերներին և այլ հարցերի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031