Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պարապուրդի մատնվել 150 աշխատող ունեցող գործարանը

Դեկտեմբեր 02,2013 15:13

Շուրջ 150 աշխատող ունեցող Իջեւանի բենտոնիտ կոմբինատը արդեն մի շաբաթ չի աշխատում: «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԸԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանն ասաց, որ պատճառը Սարիգյուղի տարածքում գտնվող բենտոնիտային կավերի հանքավայրի հետ կապված խնդիրն է: Այն առնչվում է հանքավայրի կադաստրային տվյալներին, հանքավայրի շահագործման լիցենզիային:

Մենք տեղեկություններ ունենք, որ կոմբինատի աշխատողները ստորագրություններ են հավաքել: Նրանք պատրաստվում են նամակով դիմել երկրի նախագահին եւ վարչապետին, որպեսզի գործարանի անխափան աշխատանքի համար խոչընդոտներ չստեղծվեն: Մարտիրոս Թոփալյանն ասաց, որ գործարանի աշխատակիցները ստորագրահավաք են նախաձեռնել , քանի որ մտահոգված էին գործարանի չաշխատելու վերաբերյալ: Նա վստահեցրեց, որ խնդիրը կլուծվի առանց այդ նամակների եւ եկող տարեսկզբից ձեռնարկությունը կաշխատի :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arsen says:

    Հավանաբար Մ.Թոփալյանը չի ցանկանում ճշմարտությունն ասելու միջոցով հարաբերությունը վատացնել չարի վերջի աղվեսի կարգավիճակ ունեցող մարզպետի հետ, նամանավանդ, որ հերթական անգամ նրան պաշտոնանկ անելու հարցը օդում կախված մնաց: Պ-ն Թոփալյան Ձեր փոխարեն ով պետք է ասի, որ խնդիրը ոչ թե հանքավայրի շահագործման լիցենզիային և կադաստրային տվյալներին է վերաբերվում, այլ մարզպետի բաժնեմաս ուզելուն: Ըստ գործող կարգի, եթե դուք հասել եք շահագործման լիցենզիային, ապա բնապահպանության նախարարության կողմից վաղուց հետազոտման լիցենզիա եք ստացել և ավարտել հանքավայրի հետազոտման աշխատանքները, իսկ նշված լիցենզիայի մեջ հանքավայրի կադաստրային տվյալները հստակ են նշվում: Ինչէ, դուք ձեր հույսը մարզպետին պաշտոնանկ անելու վրա եք դրել, թե գործարանի սեփականատիրոջ փողերի:
    Ցավալի է, որ մարզպետի կամայականության պատճառով տարածքի գործարաններից մեկը տևական ժամանակ է չի աշխատում, աշխատողները ստորագրություններ են հավաքում, իսկ իրավապահներից ոչ ոք դրան չի անդրադառնում:

  2. Lyusi says:

    Հետաքրքիր է ինչքան է տևելու Ղուլարյանի կամայականությունների շքերթը: Չկա մեկը, որ պահանջի հիմնավորում:Ստորագրություններ հավաքող աշխատակիցներին մաղթում եմ հաջողություններ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031