Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստները հավաքվել են մետրոյի մոտ եւ սպասում են բերման ենթարկվածներին (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 02,2013 15:26

Cuyc_Putin_16 Cuyc_Putin_15 Cuyc_Putin_14 Cuyc_Putin_13 Cuyc_Putin_18

Cuyc_Putin_24 Cuyc_Putin_19 Cuyc_Putin_20 Cuyc_Putin_21 Cuyc_Putin_22 Cuyc_Putin_23

Քիչ առաջ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Սախարովի հրապարակի մոտակայքում բանակցեց երեք ակտիվիստի հետ եւ առաջարկեց, որ բոլոր բերման ենթարկված ակտիվիստները ազատ կարձակվեն եւ կմիանան իրենց, եթե իրենք դուրս գան Սախարովի հրապարակից եւ խաղաղ երթը շարունակեն այլ ուղղությամբ:

Ակտիվիստները քննարկեցին առաջարկը, ոմանք ընդդիմացան, ասելով՝ չենք հեռանա, մինչեւ մեր ընկերները չմիանան մեզ, բայց, ի վերջո եկան մի հայտարարի՝ բերման ենթարկված իրենց ընկերներին սպասել Հանրապետության հրապարակի մետրոյի հարեւանությամբ:

Այս պահին ակտիվիստները հավաքվել են մետրոյի մոտ եւ սպասում են ընկերներին:

Բացի ակտիվիստներին բերման ենթարկելուց, ոստիկանությունը առգրավել է ակտիվիստների դրոշները, նաեւ պաստառներ:

Որոշ ակտիվիստների ոստիկանները բերման են ենթարկել բռնությունների կիրառմամբ եւ գետնին քարշ տալով:

Այս պահին ոստիկանները կրկին շղթա են կազմել մետրոյի հարեւանությամբ, թույլ չեն տալիս ակտիվիստների տեղաշարժը այս տարածքից: Երբեմն-երբեմն արգելվում է նաեւ ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացիների տեղաշարժը, ինչի առիթով լինում են վիճաբանություններ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031