Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղամ Հարությունյան. «Մենք չենք վիճարկում որեւէ մարմնի որոշում, պարզապես ուշադրություն ենք հրավիրում հանգամանքների վրա»

Դեկտեմբեր 02,2013 15:00

Aravot.am-ի հարցին` վիճարկո՞ւմ եք բժշկական կենտրոնների կողմից տրված եզրակացությունները, որոնք հիմնականում չեն համապատասխանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացություններին, եւ ըստ ձեզ՝ դրանք հակասո՞ւմ են իրար, ինչո՞վ է դա պայմանավորված`ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց. «Մենք չենք վիճարկում որեւէ մարմնի որոշում, մենք պարզապես ուշադրություն ենք հրավիրում հանգամանքների վրա, եթե հետազոտությունը չի իրականացվել ամբողջ ծավալով, կամ, եթե փորձաքննական եզրակացությունը կայացնելիս չեն ապահովվել բոլոր չափանիշները ՊՆ նախարարի հրամանով սահմանված, ապա այդ դեպքում մենք առաջարկում ենք կրկնակի փորձաքննություն, կամ էլ`լրացուցիչ բուժհետազոտում: Մեր միջնորդություններին վերաբերմունքը պատշաճ է, եւ այդ առումով ես գոհ եմ համագործակցության մակարդակից զորակոչային մարմինների հետ»:

Գեղամ Հարությունյանը որպես ապացույց նշեց, որ  օրինակ՝ անցյալ զորակոչի ընթացքում իրենց միջնորդությունների հիման վրա կենտրոնական բժշկական հանձնաժողովը վերանայել է 29 փորձաքննական եզրակացություն պիտանիության մասին՝ զորակոչիկներին ճանաչելով ոչ պիտանի, տալով նրանց տարկետումներ, կամ`հաշվառելով պահեստազորում: Ըստ Գեղամ Հարությունյանի`«Սա վկայում է երկու խնդրի մասին, մեկը, որ զորակոչային հանձնաժողովը շատ մանրակրկիտ է անդրադառնում հարցերին եւ երկրորդ, որ հաձնաժողովը հակված է արդարացի որոշումներ կայացնելուն: Բոլորի աշխատանքում էլ կարող են լինել վրիպումներ, բացթողումներ, շատ կարեւոր է, որ երբ դրանք ի հայտ են գալիս, կամ մատնանշվում են, կայացվում են արդարացի որոշումներ»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031