Լրահոս
Օրվա լրահոսը

Քննվեց 11 դիմում-բողոք զորակոչի վերաբերյալ

Դեկտեմբեր 02,2013 14:45

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովում, որի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, քննվեց 11 դիմում-բողոք, որոնք բոլորն էլ վերաբերում էին առողջական խնդիրներին:

Դիմումներից որոշներն ընդունվեցին երկար քննարկումների արդյունքում, սակայն եղան նաեւ մերժվողներ:

Հանձնաժողովի անդամներն անդրադառնալով Էդգար Սարգսյանի դիմումին, որին մինչ զորակոչվելը բժշկի կողմից խորհուրդ էր տրվել վիրահատվել՝ մեջքի հատվածում ունեցած խնդիրների պատճառով, սակայն վերջինս հրաժարվել էր, ասացին, որ հրաժարվելու պատճառը վիրահատությունից հետո առաջացող հավանական խնդիրներն են: Ըստ նրա` վիրահատությունից հետո առաջացող խնդիրների մասին ասել է նաեւ բժիշկը, եւ հարյուր տոկոսով չի երաշխավորել տղայի առողջական վիճակի բարելավումը:

Հանձնաժողովի անդամների պնդմանը, թե վերոնշյալ խնդիրը, որը ըստ Էդգար Սարգսյանի`ծակոցները, քորը եւ անհասկանալի զգացողությունները, որոնք անհանգստացնում են նրան հատկապես մեջքի վրա պառկելիս, չի խանգարում որպեսզի նա զորակոչվի: Հանձնաժողովը որոշեց` միջնորդել, որպեսզի կենտրոնական բժշկական հանձնաժողովը վերանայի տղայի փաստաթղթերը, կրկին ուսումնասիրի նրա խնդիրը, քանի որ հարց է առաջանում՝ տղային զինվորական հանդերձանքը կխոչընդոտի՞ զինծառայության ընթացքում, թե՞ ոչ:

Սուրեն Պողոսյանը, որը ողնաշարի եւ սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչը նաեւ վկայում են բժշկական կենտրոնների կողմից տրված փաստաթղթերը, նրան ճանաչել են ծառայության համար պիտանի, մինչդեռ ծնողների պնդմամբ` կենտրոնական բժշկական հանձնաժողովը օբյեկտիվ չի եղել, ինչի արդյունքում իրենք պնդում են վերանայել տղայի գործը, եւ գտնում, որ փորձաքննական եզրակացության խնդիր կա:

Հանձնաժողովի անդամների խոսքով` առողջական խնդիր ունենալը պայման չէ՝ զինծառայությունից ազատվելու համար:

Տղան ներկայացնելով իր առողջական խնդիրը ասաց, որ մոտ յոթ տարի առաջ արդեն իր մոտ սկսել են սրտի ծակոցներ, թեթեւ ֆիզիկական աշխատանքներից, ըստ նրա` սրտի զարկերն արագանում են, իսկ դիմելով բժիշկներին, նրան խորհուրդ են տվել խմել ընդամենը վալերիանա, ասելով՝ որ դա աճի հետ է կապված, ժամանակի ընթացքում կանցնի, սակայն հակառակը եղավ:

Հանձնաժողովը նշեց, որ տղային տրված բժշկական փաստաթղթերի հիման վրա կայացրած որոշումը ճիշտ է, չնայած որ Էրեբունի բժշկական կենտրոնի կողմից վեց ամիս առաջ տրված եզրակացության համաձայն, տղայի մոտ նախաինֆարկտային վիճակ է եղել: Հանձնաժողովը որոշեց`միջնորդել, որպեսզի Սուրեն Պողոսյանին կրկին հետազոտեն:

Գեղամ Հարությունյանի փոխանցմամբ` հանձնաժողովի աշխատանքները գործելու են զորակոչի ամբողջ ընթացքում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031