Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ Մինսկում

Դեկտեմբեր 02,2013 14:37

Minsk-02Նոյեմբերի 28-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Նիստի շրջանակներում տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերի բարձրացման, անդրազգային թմրահանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման եւ մի շարք այլ հարցերի ուղղությամբ:

Նիստի մասնակիցները փաստեցին, որ Կենտրոնական Ասիայի երկրներով անցնող թմրատրանզիտը ոչ միայն նպաստում է թմրամիջոցների տարածմանը, այլեւ առաջ բերում պետական համակարգի կառավարման եւ տնտեսության թուլացում, սոցիալ-քաղաքական իրավիճակի անկայունություն: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինները պետք է զարգացնեն պայքարի ձեւերը, միաժամանակ՝ ներդնեն հակաթմրամիջոցային պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ: Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն իրապես կարող է արդյունավետ հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին: Նիստում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով «Կանալ-Կովկաս» հատուկ լոկալ օպերացիայի արդյունքները: Համակարգող խորհրդի կողմից բարձր գնահատվեցին «Կանալ-Կովկաս» օպերացիայի ինչպես կազմակերպչական աշխատանքները, այնպես էլ գրանցված արդյունքները: Նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել սերտ համագործակցությունը, անցկացնել հակաթմրամիջոցային համատեղ միջոցառումներ՝ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այնպես էլ նարկոդիլերներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031