Ամիրյան փողոցում քիչ առաջ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում գրանցվեց: Ակտիվիստների առջեւ շղթա կազմած ոստիկանների շղթան մի կողմ հրելով՝ կարմիրբերետավորները, հատուկ ջոկատայինները հարձակվեցին ակտիվիստների վրա եւ քաշքշելով ու հրելով բերման ենթարկեցին նրանցից 5-ին, այդ թվում նաեւ՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին:
Ակտիվիստները նստեցին փողոցի մեջտեղում:
Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանին մի կողմ տարավ՝ բանակցելու:
Կարդացեք նաև
Այս պահին հրապարակի հարակից փողոցներով եւ մայթերով վազում են ոստիկանները՝ ակտիվիստների ետեւից, որոնք փոխեցին իրենց ճանապարհը եւ այս պահին դեպի Նալբանդյան փողոց են գնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ վերջապես բուրս է եկել խուլիգանների դեմ պայքարի։