Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը պաշտպանում էր քրոջ փեսային`լրագրողներից

Դեկտեմբեր 02,2013 14:15

«Ես, նախեւառաջ, շատ հարգանքով եմ վերաբերվում լրագրողներին եւ այն հրապարակումները, որոնք եղան իմ հասցեին, դրանք բացարձակ սուտ են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում այսպես արձագանքեց ՕԵԿ-ական պատգամավոր Լեւոն Դոխոլյանը, որն այսօր պաշտոնապես իր պատգամավորական գործունեությունը ստանձնեց: Հիշեցնենք, որ վերջինս ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է: Նա փոխարինում է Խաչիկ Հարությունյանին:

Ի դեպ, Հեղինե Բիշարյանը թույլ չէր տալիս, որ քրոջ փեսան շփվի լրագրողների հետ: Միայն այն բանից հետո, երբ լրագրողներից մեկն ասաց. «Պարոն Դոխոլյան, տիկին Բիշարյա՞նը պիտի ասի, թե դուք ի՞նչ անեք», վերջինս կարմրեց ու մեկ-երկու հարցի պատասխանեց:

Հիշեցնենք, որ Խաչիկ Հարությունյանի`մանդատից հրաժարվելու հաջորդ օրը, «Ժողովուրդ» օրաթերթը լուր հրապարակեց այն մասին, որ Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է Լեւոն Դոխոլյանը, որը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, եւ հարազատ թաղամասում նրան գիտեն, որպես «քույրիկ Լեւոն»: Հրապարակմանը, սոցիալական ցանցերում ՕԵԿ-ականների կողմից հետեւել էր հոդվածի հեղինակի հասցեին վիրավորական եւ սպառնալից արտահայտություններ: Ինքը, պատգամավորի հավակնորդը, եւս իր ֆեյսբուքյան էջում բավականին, մեղմ ասած, ոչ կոռեկտ էր արտահայտվել հոդվածի հեղինակի հասցեին:

Թերթի հրապարակումը դուր չէր եկել նաեւ Հեղինե Բիշարյանին ու հրապարակման հասցեատիրոջը: : Այդ առիթով խորհրդարանում լրագրողները փորձեցին ստանալ տիկին Բիշարյանի պատասխանը, սակայն, տիկին Բիշարյանը եւ նրա աշխատասենյակում գտնվող կանայք բավականին ագրեսիվ կեցվածք են ցուցաբերել: Երբ News.am-ի լրագրողը փորձել է ցույց տալ հոդվածը, խնդրելով Հեղինե Բիշարյանին կարդալ իր քրոջ փեսայի «մտքի գոհարները», վերջինս նախ խլել է լրագրողի ձեռքից ձայնագրիչը, ապա փակել ու անջատել համակարգիչը`ասելով .«Երբ որ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ ինչ-որ մեկի հասցեին, ապա հնարավոր է, որ նա ստանա համապատասխան պատասխան: Այստեղ ինքը պատասխանել է, այն մարդուն, ով այսօր թերթում հրապարակել էր…»: Երբ լրագրողը խնդրել է իր քրոջ փեսայի հայտարարությունը կարդալ եւ մեկնաբանել, նա հայտարարել է, որ անգիր գիտի եւ կարդալու ցանկություն չունի:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իր մուտքը քաղաքականություն այդքան աղմկահարույց եղավ, ինչո՞ւ այդպես`«կեղտոտ տողերով» սկսեց իր մուտքը քաղաքականություն, նորընտիր պատգամավորն ասաց. «Ես օգտվելու եմ իմ իրավունքից, ես արդեն ադեկվատ պատասխանել եմ հրապարակային եւ մոտ ապագայում ես օգտվելու եմ իմ իրավունքից եւ դիմելու եմ դատական ատյաններին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031