Այս պահին ակտիվիստները հասել են կառավարության շենք եւ պատրաստվում են իրենց նամակը հանձնել վարչապետին: Նամակում մասնավորապես նշվում է՝ «Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հայտնում ենք, որ հայրենիքը կանգնած է խիստ վտանգի առջեւ: Հայրենիքը վտանգվել է 2013թ. սեպտեմբերի 3-ի Հայաստանի նախագահի հայտարարությամբ, որով Հայաստանի անունից հայտնեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին: Պահանջում ենք հարգել Հայաստանի քաղաքացիների իրավունքը, չոտնահարել Հայաստանի Սահմանադրությունը եւ դադարեցնել Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը»:
Նամակը հանձնելուց հետո նրանք երգեցին Հայաստանի հիմնը եւ այս պահին «Սերժիկ, հեռացիր», «Ինքնիշխան Հայաստան» գոռալով շարժվում են դեպի ԱԺ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆԻ