Հյուսիսային պողոտայի վերջում, կառավարության շենք տանող ճանապարհին ակտիվիստները նստել են գետնին եւ պահանջում են՝ «Ոստիկաններ, միացեք»: Ոստիկանները շղթա կազմած փակել են Հյուսիսային պողոտայի եւ սկիզբը, եւ վերջը, եւ ակտիվիստները ճանապարհ չունեն դուրս գալու պողոտայից:
Այստեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ բանակցում է:
Բանակցություններից հետո արդեն ճանապարհը բացվեց եւ այս պահին ակտիվիստները «Ազատ, անկախ Հայաստան» գոռալով շարժվում են դեպի կառավարության շենք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հայկ Մարությանի