Լրահոս
Օրվա լրահոսը

61-ամյա Աշոտ Խաչիկյանը վթարից հետո տուժողին անօգնական չէր թողել

Դեկտեմբեր 02,2013 13:45

Նախկինում չդատված Աշոտ Խաչիկյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Այն ուղարկվել էր դատարան: Դատաքննությունն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Աշոտ Խաչիկյանն այս տարվա հուլիսի 15-ին, ժամը 16:00-ի սահմաններում, իրեն վստահված «Օպել» մակնիշի L 5125 պետհամարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի Գ.Լուսավորիչ փողոցով` Արշակունյաց պողոտայի կողմից դեպի Պարոնյան փողոցի ուղղությամբ: Արագությունը եղել է շուրջ 40 կմ/ժամ, մեքենան ընթացել էր ուղեմասի երրորդ գոտով՝ աջակողմյան ճամփեզրից մոտ 8 մետր հեռավորությամբ: Ըստ մեղադրանքի կողմի, Ա.Խաչիկյանը հասնելով Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 12 շենքի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցումներին` թույլ է տվել ՃԵԿ 103 և 104 կետերի պահանջին հակասող գործողություններ, այն է ` «Չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ կանգնած ավտոմեքենաների առկայության պայմաններում չի համոզվել, որ դրանց առջևում հետիոտներ չկան, այլ շարունակել է երթևեկությունը, խոչընդոտ է ստեղծել չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասն իր ընթացքի ուղղությամբ աջից դեպի ձախ կողմը հատող հետիոտն Անահիտ Մարտինի Մկրտչյանի համար»: «Չհամոզվելու» արդյունքում, նա ավտոմեքենայի առջևի ձախակողմյան հատվածով վրաերթի է ենթարկելԱնահիտ Մկրտչյանին, ինքն իրեն զրկել վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից և անզգուշությամբ Ա.Մկրտչյանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հանցակազմի հատկանիշներով:

Ուշագրավն այն է, որ վարորդը վրաերթից հետո իջել է ավտոմեքենայից, չի փախչել, արդեն իսկ հավաքված քաղաքացիների օգնությամբ Ա.Մկրտչյանին տեղափոխել է իր ավտոմեքենան, նրան տեղափոխել «Նաիրի» բուժկենտրոն:

Տեղեկացնենք, որ նախաքննության ընթացքում տուժող Ա.Մկրտչյանը բողոք էր ներկայացրել Ա.Խաչիկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին` միաժամանակ ներկայացնելով 7 միլիոն դրամի նյութական պահանջ:

Սոցիալապես անպաշտպան ամբաստանյալը՝ Ա.Խաչիկյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարվածի համար: Ա.Խաչիկյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Ըստ նրա էլ. «Տվյալ դեպքում հատկանշական է այն, որ քաղաքացիական հայցի պարագայում, որով ներկայացված չափը Ա.խաչիկյանն ի վիճակի չէ վճարելու, վերջինիս նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներումը»:

Դատաքննությունը շարունակվում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031