Լրահոս
Օրվա լրահոսը

Telegraph. Ցեղասպանությունից մեկ դար հետո Սիրիայում հայերը կրկին սպանվում են

Դեկտեմբեր 02,2013 13:41

Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը «Տելեգրաֆ» թերթում պատմել է, թե ինչպես է 30 տարի առաջ Սիրիայի Խաբուր գետի մոտակա սարալանջում փորել ու գտել Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորներ ու գանգեր:

Ֆիսկը գրում է, որ դրանք երիտասարդների էին` ատամները քայքայված չէին. «Եվ դրանք ընդամենը մի քանիսն էին մեկուկես միլիոն քրիստոնյա հայերից, որոնք սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»:

Իսկ այժմ այս սոսկալի մահվան վայրերը, դարձել են նոր պատերազմի մահվան դաշտեր, ինչը գրեթե չի շոշափվում լրատվամիջոցներում:

Մահացած հայերի ոսկորների վրա շարունակվում է Սիրիայի հակամարտությունը: Եվ Սիրիայում ապաստան գտած, փրկված հայերի հետնորդները ստիպված են կրկին փախչել` կամ Լիբանան կամ Եվրոպա կամ Ամերիկա. գրում է Ֆիսկը:

Այն եկեղեցին, որտեղ ի վերջո հանգիստ էին գտել այս ոսկորները, քանդվել է պատերազմի պատճառով, թեև ոչ ոք չգիտի` ով է մեղավորը, շարունակում է լրագրողը` նշելով, որ շաբաթ օրը կապվել է արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի հետ, որն ասել է` թեպետ Դեր Զոր եկեղեցին վնասվել է, սակայն մատուռը մնացել է անվնաս:

«Եկեղեցին այնքան կարևոր չէ, ինչքան Հայոց ցեղասպանության հիշողությունը և հիշողությունն է, որ կարող է ոչնչացվել», – ասել է արքեպիսկոպոսը, ինչին Ֆիսկը պատասխանում է. «Եվ նա ճիշտ է: Սակայն եկեղեցին, որն այնքան էլ գեղեցիկ շինություն չէ, այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանն ու վկան է, ինչպես օրինակ՝ հրեաների ցեղասպանության հուշարձան Յադ Վաշեմը: Ու թեպետ Իսրայելը, թուրքերի պես անամոթաբար ասում է, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն չէ, սակայն Իսրայելն օգտագործում է Շոահ (հոլոքոստ, ցեղասպանություն) բառը՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար», – եզրափակում է Ֆիսկը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031