«Արժանապատիվ Հայաստան» նախաձեռնության անդամները հավաքվել են Ազատության հրապարակում եւ «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» ցուցապաստառներով՝ պատրաստվում են սկսել իրենց երթը: Նախաձեռնություններին միացել են մի շարք կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոստիկանությունն էլ հայտարարում է, որ բողոքի երթը ապօրինի է եւ կարգազանցները պատժվելու են:
Այս պատին ակտիվիստները Ազատության հրապարակ մտած ոստիկանության մեքենայի դիմաց են կանգնել՝ ռուսական դրոշն ու ցուցապաստառները պարզած: «
«Բարեւ Երեւան» դաշինք խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ քիչ առաջ հայտարարեց, թե պատահական չէ այսօր ընտրված Պուտինի հայաստանյան այցի օրը. «1920թ. հենց այս օրը Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը: Հայտարարում ենք, որ Հայաստանը չի միանալու ռուսական կայսրության կողմից ստեղծված Մաքսային միությանը»:
Նա նաեւ անդրադարձավ հայ-ռուսական բարեկամության հուշարձանի բացմանը եւ ասաց, որ առաջիկայում այն ապամոնտաժվելու է եւ նման հուշարձաններ կլինեն միայն մի դեպքում՝ եթե իսկապես լինի հայ-ռուսական բարեկամություն, ոչ թե Հայաստանը նվաճելու քաղաքականություն:
Կարդացեք նաև
Այս պահին երթը, չնայած ոստիկանների զգուշացումներին՝ սկսվել է, քաղաքացիները «Հայաստան» ասելով շարժվում են Հյուսիսային պողոտայով:
Ոստիկանները մի քանի ակտիվիստներից առգրավել են ցուցապաստառները:
Նրանք շղթա կազմած պարբերաբար փակում են ակտիվիստների ճանապարհը եւ նրանց հրմշտելուց հետո՝ ճանապարհը բացում են; Այս պահին ակտիվիստները Հյուսիսային պողոտայից հետ են դառնում, քանի որ ամենաներքեւում ոստիկանները ճանապարհը փակել են:
Մանրամասները՝ շուտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի