Վանաձորում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ առաջնությանը մասնակցել են Երեւանի ու հանրապետության տարբեր մարզերի եւ քաղաքների 80 ըմբիշներ: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են. 55 կգ` Ռոբերտ Կիրակոսյան, 60` Կարեն Ասլանյան, 66` Միհրան Հարությունյան, 74` Կարապետ Չալյան, 84` Արթուր Շահինյան, 96` Մովսես Ադամյան, 120` Վաչիկ Եղիազարյան:
Առաջնությանը չեն մասնակցել մեր ազգային հավաքականի առաջատարներ Ռոման Ամոյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ Յուրի Պատրիկեեւը վաղուց է, որ հայաստանյան մրցագորգ չի մտնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև