Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վարակակիրների հետ շփումից խուսափող մարդկանց թիվը զգալիորեն նվազել է

Դեկտեմբեր 02,2013 12:55

Դեկտեմբերի 1–ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այդ առիթով այսօր Հայկական կարմիր խաչ ընկերությունը, մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ, ՁԻԱՀ–ի դեմ կազմակերպած միջոցառման ընթացքում շրջել են լսարաններով՝ տեղեկություն տրամադրելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի մասին, ինչպես նաև, կոչ արել ուսանողներին միանալ իրենց պայքարին՝ կրելով պայքարի խորհրդանիշ դարձած կարմիր ժապավենը։

Կարմիր խաչ ընկերության կամավոր Արմինե Սերոբյանը, կոչ անելով ուսանողների միանալ իրենց պայքարին, նշեց, որ այսօր ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք հանձնում են բժշկական անալիզ՝ իմանալու համար արդյոք առկա՞ է իրենց մոտ վարակ։ Սա ըստ Ա. Սերոբյանի , միանշանակ վկայում է այն մասին, որ մարդկանց մոտ ավելացել է տեղեկատվությունը այս հիվանդության մասին։

Ինչ վերաբերվում է այն փաստին, որ մարդիկ այսօր շատ հաճախ խուսափում են շփվելուց ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վարակակիրների հետ, ապա ՀԿԽ երիտասարդական բաժնի հոգեբան Նաիրա Երկանյանը Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիմա զգալիորեն նվազել է այդպիսի մարդկանց թիվը հասարակության մեջ և իրենց այժմյան ծրագրերը ուղղված են դրան։ Իրենք փորձում են հիվանդության մասին հասարակությանը հստակ տեղեկատվություն տալու միջոցով հասնել նրան, որ վարակակիրների հետ շփումից խուսափող մարդիկ այլևս չլինեն։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031