«Այն խոսակցություններ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը արտերկրում է առողջական խնդիրների պատճառով, չեն համապատասխանում իրականությանը: Նա մասնավոր այցով ԱՄՆ-ում է, մինչև դեկտեմբերի կեսերը Հայաստան կայցելի»,-այսօր «Սլաք» մամուլի ակումբում պատասխանելով այս առիթով լրագրողների հարցերին` այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանելով այն հարցին, թե ու՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչո՞ւ չի արձագանքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, պատասխանել էր. «Պարոն Հովհաննիսյանը այս պահին ՀՀ-ում չէ և եթե Աստված տա՝ արագ վերադառնա, կարծում եմ՝ կարձագանքի, որովհետև առողջական խնդիրների հետ կապված այս պահին Հայաստանում չէ»:
Արմեն Մարտիրոսյանը նաև հավելեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ երկու տարի է` գրեթե անընդհատ ամենաակտիվ պրոցեսների մեջ է: Նախագահական ընտրություններին, ըստ էության, միակը «Ժառանգությունն» էր, որ մասնակցեց ու իրականում հաղթեց»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև