Քիչ հետո՝ ժամը 13.25-ին Գյումրի կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գյումրիի թատրոնի շենքում կմեկնարկի Ռուսաստան-Հայաստան մաքսային միություն խորագրով տնտեսական համաժողովը, որին մասնակցելու են եկել մոտ 500 խորհրդականներ ու պաշտոնյաներ ՌԴ տարբեր
մարզերից:
Գյումրին առավոտից կաթվածահար է, փակ են բոլոր փողոցները:
Այստեղ աշխատում է մայրաքաղաքի ոստիկանությունը, որը հասարակական տրանսպորտից բացի՝ մյուս բոլոր մեքենաներին արգելու է տեղաշարժվել, անգամ պաշտոնյաների ծառայողական մեքենաներին:
Կարդացեք նաև
Գյումրիի հասարակական տրանսպորտի վրա փակցված հայ-ռուսական դրոշներ, փակ են քաղաքի կենտրոնական հատվածի գրեթե բոլոր խանութները: Կենտրոնում մարդկանց դժգոհություններով՝ անգամ չգիտեն, թե հաց որտեղից գնեն: Քաղաքում կարծես ոչ աշխատանքային օր է:
Մանրամասները՝ քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ