Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սոկոլով. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռք բերում»

Դեկտեմբեր 02,2013 12:27

6Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր Երևանում մասնակցել են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացմանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուշարձանի բացման կապակցությամբ ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Հարգարժան հյուրեր,
Հարգելի պարոն Սոկոլով,
Տիկնայք և պարոնայք,
Մենք այսօր մասնակցում ենք հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամու¬թյանը նվիրված հուշ¬արձանի բացման արարողու¬թյանը: Եվ շատ խորհրդանշական է, որ այս հիշարժան իրադարձու¬թյունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնու¬թյան նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարվող պետական այցի շրջանակում:

Այս նրբաճաշակ կոմպոզիցիան, շնորհիվ քանդակա¬գործի աշխատան¬քի, մարմնավորել է այն խորը զգացմունքներն ու հույզերը, որոնք միմյանց նկատմամբ տածում են մեր երկու ժողովուրդները: Այն խորհրդա¬նշում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող մշակու¬թային կապերն ու մարդկային հարաբերությունների հարուստ ավան¬դույթը: Արտացոլում է կողք կողքի անցած մեր ճանապարհը և այն հոգևոր հենքը, որի վրա մենք կառուցել և այսօր էլ շարունակում ենք կատարելագործել մեր բազմաբնույթ և բազմերանգ հարաբերությունները:

Հիրավի, հայ-ռուսական արդի հարաբերությունները հատուկ՝ բացառիկ բնույթ են կրում: Դրանք միայն դաշնակցային, ռազմա¬վարական գործընկերու¬թյան և դինամիկ կերպով զարգացող համագործակցության հարա¬բերու¬թյուն¬ներ չեն: Դրանք չի կարելի բնութագրել քանակական պարզ տվյալներով:

Մեր հարաբերությունների հիմքում ընկերությունն ու փոխա¬դարձ զորակցությունն է, որոնք խարսխված են արժեքների ընդհանրության վրա: Դրանք անցել են ժամանակի փորձության միջով, թրծվել են համաշխարհային երկու պատերազմների ռազմադաշտերում և կարողացել են դիմակայել ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերներին:

Այս հուշարձանը, որը մեզ նվիրել է հիանալի ստեղծագործող Ֆրիդրիխ Սողոյանը, նաև յուրատեսակ ուղերձ է մեր ապագա սերունդներին՝ հիշեցում այն արժեքների մասին, են՝ ստեղծելով ապագայի անսասան հիմք»:
Ամփոփելով իր ելույթը՝ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև հուշարձանի կառուցման գաղափարի իրականացման գործում իրենց ներդրումն ունեցած ճարտարապետներ Ռազմիկ և Տիգրան Մանուկյաններին, ինչպես նաև մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանին և Մակար Նահապետյանին:
Ներկաներին ողջունել է նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ իր ելույթում, մասնավորապես, նշելով.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պարոն Սողոյան,
այսօր իսկապես նշանակալի օր է ռուս-հայկական հարաբերությունների պատմության մեջ, որոնք վաղեմի պատմական արմատներ ունեն: Հայաստանի մայրաքաղաք Երևանում հուշարձանի բացումը, որի նմանը առկա է Մոսկվայում, խորհրդանշում է մեր ժողովուրդների հինավուրց պատմությունը, դարերի ընթացքում ձևավորված բարեկամության ու փոխօգնության հարաբերությունները: Դրանք հիմնված են եղել քրիստոնեական բարոյականության վրա, ինչի մասին է վկայում այս հուշարձանի կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված խաչը: Այն, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռք բերում, ինչի մասին է վկայում այսօր բարձր պետական մակարդակով այցը, խոսում է այն մասին, որ մեր պատմության մեջ սկսվում է լիովին նոր, շատ կարևոր ժամանակաշրջան՝ միտված ապագա համատեղ զարգացմանը»:

Երևանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում «Միացյալ Խաչ» անունը կրող սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած 4.5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նույնատիպը 1997 թ. Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում՝ դառնալով հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031