Էջմիածնում բնակվող Խուդոյանների ընտանիքը, որը նոյեմբերի 28-ից բողոքի ակցիա է անցկացնում նախագահականի դիմացի մայթին, այսօր ուժով հեռացվել է ակցիայի վայրից։
Ըստ epress.am– ի, 06։15-ի սահմաններում 15 քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին և նրանց 4 երեխաներին ու, մտցնելով մեքենաները, հեռացրել են։ Անհայտ անձինք տարել են ամուսիններին և 3 մանկահասակ աղջիկներին, բայց չեն նկատել, որ ակցիայի վայրում է նաև էջմիածինցի զույգի 8 ամսական որդին։
Ակցիայի վայրում գտնվող Էմմա Սահակյանը, ով 1,5 տարի նստացույց է անում նախագահականի մոտ, պատմել է, թե ինչպես էին հեռացնում ընտանիքին։
Հետագայում նույն անձինք վերադարձել են ու փորձել են վերցրել նաև երեխային։ Ակցիայի վայրում գտնվող քաղաքացի Լալա Ասլիկյանը քաղաքացիական հագուստով անձից պահանջել է ներկայանալ, սակայն նա հեռացել է։ Դիմացի մայթին հերթապահող ոստիկանները հրաժարվել են միջամտել։ Քիչ անց Էմմա Սահակյանին է զանգահարել Հեղինե Մակարյանը և խնդրել է փոխանցել երեխային կրկին ակցիայի վայր եկած մարդկանց։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում