Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ոստիկանապետին. Պուտինի դեմ ցույցն օրինական է

Դեկտեմբեր 02,2013 12:00

Հարգելի պարոն Գասպարյան,

Ենթադրում եմ, որ արդեն տեղյակ եք, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաև երթ:
Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է ս.թ. նոյեմբերի 27-ին: Այսինքն, հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:
Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինն:

Որպես հավաքի մասնակից խնդրում եմ ապահովել հավաքի (այդ թվում` հանրահավաքի և երթի) անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով, Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով և Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը:
Դանիել Իոաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պուտին եմ ասել իր երկրից վռնդի բոլոր հայերին գան այստեղ ցույց անեն, ինչ հետաքրքիր կլինի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031