Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավարությունը կկայանա Բերդում

Դեկտեմբեր 02,2013 11:30

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին հարցրեցինք, թե ի՞նչ է պատճառը, որ այդ դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Լյուքս Ստեփանյանի մահվան գործով ինքնաբացարկ է հայտնել: Պարոն Մարդանյանի խոսքերով՝ Ռաֆիկ Մելքոնյանը հայտնել է, որ Լյուքս Ստեփանյանն իր բարեկամն է: Մեր հարցին պատասխանելով՝ Ս. Մարդանյանն ասաց, որ Ռ. Մելքոնյանը ծագումով Մարտունու տարածաշրջանից է:

Լյուքս Ստեփանյանի մահվան գործով քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին: Վերջինս պաշտոնավարում է Բերդ քաղաքում: Զ. Զաքինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական նիստերը կկայանան Բերդ քաղաքում:

Դատաքննության առաջին նիստը դեռ նշանակված չէ, քանի որ Զ. Զաքինյանը նոր է ծանոթանում քրեական գործին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031