Ոստիկանության Կենտրոնի բաժին ակտիվիստների նկատմամբ վարչական բերում է իրականացվում, վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել, եւ նրանք շուտով բաժնից դուրս կգան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը։
Նա նաեւ ավելացրեց, որ 5 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի, իսկ երկուսը՝ Շենգավիթի բաժին։
Պարոն Մալխասանի խոսքերով՝ ոստիկանությունն ամեն ինչ անում է օրենքի սահմաններում։
Ի դեպ, վերջինս հերքեց այն լուրերը, թե քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի տան մոտ ոստիկանները հերթապահություն են իրականացնում՝ հարցով.
«Ինչո՞ւ պետք է այդպիսի բան լինի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ակտիվիստները պաստառ փակցնելու համար բերման էին ենթարկվել։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ