Այսօր առավոտյան «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի բնակարան են այցելել Ոստիկանության աշխատակիցները և տեղեկացրել են, որ երեկ Ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում մասնավորապես նշել են, թե Ն. Սամսոնյանը պատրաստվում է այսօր ինչ-որ բռնություններ կատարել:
Ինչպես արդեն գիտեք «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն ևս այսօրվա ` «Ընդդեմ Մաքսային Միության» նախատեսվող միջոցառման կազմակերպիչներից է:
Այժմ տեղի ունեցածը պարզաբանելու համար Ն. Սամսոնյանը գնում է Ոստիկանություն:
Հարգելի «ՔԳ» ՀԿ անդամները Ստորև ներկայացնում ենք Նարեկ Սամսոնյանի Facebook-յան ստատուսը՝
Կարդացեք նաև
«Ժողովուրդ ջան, քիչ առաջ մեր բնակարան են այցելել Ոստիկանության աշխատակիցները և ինձ տեղեկացրեցին, որ երեկ Ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում նշվել է թե իբր ես այսօր պատրաստվում եմ ինչ-որ բռնություններ կատարել: Հիմա տեղի ունեցածը պարզաբանելու համար ես գնում եմ Ոստիկանություն, եթե չեմ սխալվում՝ Քաղաքային Վարչություն:
Հույս ունեմ, որ այս միջադեպը կապ չունի այսօր նախատեսվելիք միջոցառման հետ (ինչպես արդեն գիտեք Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ-ն ևս այսօրվա ` < Ընդդեմ Մաքսային Միության> նախատեսվող միջոցառման կազմակերպիչներից է):
Այնուամենայնիվ բոլոր իմ ընկերներին, մեր կազմակերպության անդամներին և համակիրներին կոչ եմ անում այսօր ժամը 13.00-ին լինել Ազատության Հրապարակում, որտեղից կմեկնարկի ՀՀ Քաղաքացիների հավաքը»:
«Քաղաքացիական գիտակցության» ՀԿ մամուլի հաղորդագրություն