Վերջին մեկ ժամվա իրադարձությունները Կիեւում. Ըստ լրատվամիջոցների՝ 50-ից ավելի մեքենաներով ոստիկանները շրջում են Կիեւի Բոգոմոլցա փողոցում՝ Բանկովայի շուրջը:
Ուկրաինայի նախագահական նստավայրի շուրջ կատարված բուռն իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել բողոքի ավելի ակտիվ մասնակիցները:
Խարկովում նույնպես լարված իրավիճակ է ստեղծվել: Տարածվել է հաղորդակցություն, ըստ որի այն հիվանդանոցում, որտեղ գտնվում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ոստիկանությունն է հավաքվել: Իբրեւ թե ուզում են նախկին վարչապետին տեղափոխել գաղութ:
Քաղաքի առողջապահության բաժնի նախնական տվյալներով՝ «Շտապ օգնության» է դիմել 22 մարդ՝ տարբեր վնասվածներով եւ աչքերի այրվածքներով: