Օրերս համաշխարհային սպորտային մամուլը նշել էր, թե «Բարսելոնի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, դժգոհ իր աշխատավարձից, որոշել է պայմանագրի ավարտից հետո տեղափոխվել այլ ակումբ: Սակայն իսպանական մամուլը նաեւ գրում է, որ Մեսսին, այնուամենայնիվ, մտադիր է կատալոնյան ակումբի ղեկավարությունից հասնել վարձավճարի բարձրացման: Այդ նպատակով ֆուտբոլիստը եւ նրա գործակալները փորձում են խաղալ այն իրողության վրա, որ Մեսսիով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» «Չելսին» եւ «Մոնակոն»: Դրանով նրանք ցանկանում են «Բարսելոնի» ղեկավարությանը հարկադրել գնալ զիջումների: Ներկայումս արգենտինացին «Բարսելոնում», բոլոր հարկերը հանած, վաստակում է 11 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ