Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին», որը հրապարակվեց հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները:
Այսօր ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին երեք սենյականոց՝ նոր և լուսավոր բնակարան նվիրեց, որը գնվել էր ամերիկահայ բարերաներ՝ Նժդեհ և Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով:
Շիրակ Կենտրոն