Կիեւի ոստիկանապետ Վալերի Կորյակը զղջում է շաբաթ գիշերը Կիեւի Ազատության հրապարակում կատարվածի համար եւ պատրաստ է հրաժարական տալ:
Այդ մասին նա ասել է Կիեւում շաբաթ օրը՝ բրիֆինգի ժամանակ: Գրում է interfax.com.ua-ն:
«Ես ցավում եմ այն ամենի համար, ինչ կատարվել է Կիեւում շաբաթ օրը: Մենք ջնջեցինք ամբողջ դրականը»,- ասել է նա:
Լրագրողների այն հարցին, թե պատրաստ է հրաժարական տալ, քանի որ ոստիկանության ուժ գործադրելու պատճառով տասից ավելի մարդիկ են տուժել, նա պատասխանել է, որ դա պետք է որոշի կամ դատախազությունը կամ ոստիկանությունը: Նա նաեւ ավելացրել է, որ ոստիկանությունը տրամադրված չի եղել ագրեսիվ գործողությունների: «Եվրոմայդանում բախումը եղել է պրովոկատորների պատճառով»- ասել է նա: