Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի փաստաբանը համակարգչային ծրագրով մոդելավորել է վթարը. Tert.am

Դեկտեմբեր 01,2013 15:12

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համակարգչային ծրագրով մոդելավորել է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում դերասանի վարած BMW մակնիշի «Նիվա» ավտոմեքենաների վթարը 3D ձևաչափով՝ TS crash ծրագրով: Այս մասին Tert.am-ին է հայտնել  Նիկոլայ Բաղդասարյանը:

«Միլիմետր առ միլիմետր ստուգել ենք՝ որպես հիմք ունենալով դեպքի վայրը, վթարի ավտոմեքենաների դիրքերը՝ ըստ լուսանկարների և դրանց վրայի վնասվածքների: Եվ ստացել ենք պատկերը, թե ինչպես է վթարը տեղի ունեցել: Ծրագիրն է դա որոշում, այսինքն՝ ինքը ինչը չի կարող ավել կամ պակաս ինչ-որ բան ասել՝ անկախ նրանից, թե ով է ծրագիրը կազմում ելնելով՝ մեքենաների հետվթարային հետքերով և առկա վնասվածներով»,– ասաց նա:
Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանը չցանկացավ հայտնել, թե այդ մոդելավորումից ի՞նչ է պարզ դարձել, որ տուժողների մեքենան հետընթաց կատարե՞լ է, թե՝ ոչ:

Իսկ մեքենայի դիրքերը որոշվել են մասնավոր ընկերության կողմից դեպքի վայրում կատարված չափագրումների հիման վրա:

«Ինքը ծրագիրը ողջ աշխարհում գործող լիզենզավորված ծրագիր է»,- ասաց փաստաբանը՝ մանրամասնելով, որ Հայաստանում ևս կան այդ ծրագիրը օգտագործելու նախադեպեր: Ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը մեկ այլ քրեական գործով այն ևս օգտագործել:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031