Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2013»-ը: Հաղթող ճանաչվեց հաղթեց Մալթան ներկայացնող Գայա Կաուչին՝ «The Start» երգով (130 միավոր): Հայաստանը ներկայացնում էր Մոնիկա Ավանեսյանը, ով կատարում էր «Շոկո ֆաբրիկա» երգը: Մեր փոքրիկ հայրենակցուհին զբաղեցրեց 6-րդ տեղը (69 միավոր):
«Մանկական Եվրատեսիլ-2013»֊ի տարբերանշանը «Puzzle Man»֊ն էր: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է նրանց ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ՝ «Եղի′ր ստեղծագործ»:
Մրցույթին այս տարի մասնակցում էր 12 երկիր: