Թեեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, թե ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի իրական թեկնածու լինելու դեպքում ինքն առաջինը կտեղեկացնի ԶԼՄ-ներին, լրատվամիջոցներում անուններ, այնուամենայնիվ, երեւում են:
Արգենտինյան ԶԼՄ-ները մեջբերում են «Արսենալի» մարզիչ Գուստավո Ալֆարոյի մի մեկնաբանություն, ըստ որի՝ նրան զանգահարել են ՀՖՖ-ից եւ հարցրել, թե հետաքրքրում է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը, ինչին ի պատասխան, նա ասել է, թե մտադիր է մինչեւ վերջ կատարել «Արսենալի» առջեւ պարտականությունները, մասնակցել Լիբերտադորեսի գավաթին եւ եկող տարվա գավաթային բոլոր մրցաշարերին: Գուստավո Ալֆարոյի պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ լրանում է 2014 թվականի հունիսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ