Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպմանը, որում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: 21:20 հաշվով առավելության է հասել Հայաստանի երիտասարդական ընտրանին և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալներին:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը, որը եզրափակիչում հաղթանակ է տարել ռուսաստանցի երիտասարդ հանդբոլիստների նկատմամբ:
«ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկությունում առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:
Մրցաշարի մասնակիցները ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի կողմից պարգևատրվել են գավաթներով և հուշանվերներով:
Կարդացեք նաև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ