Երեկվանից շարքային գյումրեցիների համար բավական դժվարացել է քաղաքի կենտրոնում թե ոտքով քայլելը, և թե մեքենայով երթևեկելը: Բանն այն է, որ նրանց ամեն քայլափոխի հետևում են Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովելու եկած ՌԴ ուժային կառույցների աշխատակիցները` ԱԱԾ-ի, ոստիկանության…
Գյումրեցի վարորդների ասելով, նրանք ման են գալիս տարբեր գույների պետհամարանիշեր ունեցող մեքենաներով, որտեղ ֆիքսված է վերջիններիս տարբեր գերատեսչությունների պատկանելը:
Հետաքրքիրն այն է, որ այս օրերին դժվարացել է նաև Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակիցների գործը, վերջիններս երկար-բարակ «անկետա» են լրացնում Պուտինի անվտանգությունն ապահովողների մոտ, որպեսզի կարողանան թատրոն ներս մտնել:
Որոշակի անհանգստություն կա նաև թատրոնի շրջակայքում ապրող բնակիչների մոտ, ովքեր համոզված են, որ դեկտեմբերի 2-ին իրենք կամ տնային կալանքի են ենթարկվելու կամ իրենց իսկ տներից հեռացվելու են, քանի որ փակվելու է կենտրոնական փողոցը`հարակից փողոցներով, մուտքն ու ելքը խստիվ արգելվելու է: Հիշեցնենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու հայ-ռուսական տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գ. Նժդեհ: