Գյումրիի տարեց բնակիչներից շատերը մեծ հույսեր են կապում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ: Նրանք դեռևս այն համոզմանն են, որ առանց ռուսների ապրել չի լինի: Նույնիսկ նրանցից մեկը, ով չուզեց նկարահանվել, տեսախցիկից դուրս կարծիք հայտնեց, որ եթե Գյումրին դարձավ ռուսական «գուբեռնի», գյումրեցիների համար շատ էլ լավ կլինի:
«Քանի՞ հայ է ապրում Ռուսաստանում` մոտ 2 միլիոն 700 հազար կլինի, չէ՞, իսկ Հայաստանո՞ւմ. երևի 2 միլիոն էլ չկա, հիմա կասե՞ք՝ ո՞վ է պրեզիդենտը հայերի`Սե՞րժը, թե՞ Պուտինը: Հլը փողոցներին նայեք, էսպիսի ցեխ երկրագնդի այլ կետում կգտնե՞ք, եթե Հայաստանի իշխանությունները այսպես պիտի արհամարհեն, անտեսեն Գյումրին, ծաղրեն մեզ, թող ռուսը գա ու մեզ պահի: Եթե ռուսը գա, գոնե քաղաքում էլ տնտեսական շարժ կլինի, գոնե էն մարդիկ, որոնք պիտի խանութները փակեին ու հեռանային, նրանք կմնան: Հետո մի մոռացեք, Սերժը գյումրեցիներին վաղուց է հանձնել ռուսներին, սաղ գյումրեցիները Ռուսաստանում չե՞ն, Ռուսաստանը որ չլինի էդ ինչպե՞ս են ապրելու գյումրեցիները, լավ է ռուսական գուբեռնի դառնա` Պուտինի տիրակալության տակ, քանի Գյումրին աչքով աչք տեսնելու ցանկություն չունեցող Հայաստանի իշխանությունների», -վիրավորված ասաց մեր զրուցակիցը:
Նրանցից մեկն էլ կատակով նշեց. «Բարով գա Պուտինը` սինիս կապել եմ, կարմիր խնձորն էլ` դրել»: Մեր այդ զրուցակցի համոզմամբ, Ռուսաստանի հետ միավորումը հազար անգամ «խեր» կլինի, քան «փչացած» Եվրոպայի, որտեղից զոռով գենդերային օրենք ու այլ այլանդակություններ են փորձում բերել Հայաստան:
Մեր զրուցակիցները կարևորում էին նաև ռուսների դերը Հայաստանի անվտանգության հարցում:
Կարդացեք նաև
Կարծիքները տեսանյութերում.
Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ
Այսպիսի մի ասածվածք կա :