Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնության 5-րդ տուրում այսօր Հայաստանի հավաքականը, որը նախորդ տուրում Չինաստանից կրած պարտությունից հետո մրցաշարային աղյուսակում պահպանել է 2-րդ հորիզոնականը, սկսել է պայքարը Ադրբեջանի հետ:
Ըստ խաղատախտակների խաղում են Լեւոն Արոնյանն ու Ռաուֆ Մամեդովը, Սերգեյ Մովսիսյանն ու Էլթայ Սաֆարլին, Վլադիմիր Հակոբյանն ու Նիյադ Մամեդովը, Գաբրիել Սարգսյանն ու Վասիֆ Դուրարբեյլին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ