Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն աշխատավարձը և միջին թոշակները չեն բավականացնում մարդկանց նվազագույն պահանջներն ապահովելու համար. Արմեն Պողոսյան

Նոյեմբեր 30,2013 17:03

«Ընտանեկան զամբյուղում, համաձայն պաշտոնական տվյալների, պարենային մասը՝ սնունդը, զբաղեցնում է 56.9 տոկոս, ծառայությունները՝ 27.7 տոկոս»,- նոյեմբերի 30-ին «Երկու երես» մամլո ակումբում հայտարարեց  Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` քաղաքակիրթ աշխարհում, եթե ընտանեկան բյուջեից  25 տոկոսը կամ ավելին հասնում է սնունդն հենց դա էլ աղքատության շեմն է.

«Այդ դեպքերում սկսում են լրացուցիչ սոցիալական ծրագրեր. սնունդ բաժանել, նպաստ բաժանել … Եթե մեր մոտ 57 տոկոս է սնունդը կազմում ընտանեկան բյուջեում, էլ ինչի՞ մասին խոսենք: Ինչպե՞ս կարելի է այդ մտքի հետ հաշտվել»:

Պարոն Պողոսյանի կարծիքով` Հայաստանի բնակչության 10 տոկոսն են կազմում այն մարդիկ, ովքեր գներին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, բնակչության  50 տոկոսը գտնվում է աղքատության շեմից վերև, իսկ մնացած 40 տոկոսը՝ աղքատության շեմից ներքև: Իսկ նվազագույն աշխատավարձը և միջին թոշակները չեն բավականացնում մարդկանց նվազագույն  պահանջները ապահովելու համար: Արմեն Պողոսյանը խոսեց նաև տնտեսական ծրագրերի մասին.

«Ես կարդում եմ ծրագիրը մինչև 2025 թիվը. Շարադրված են բոլոր ուղղությունները, ցանկությունները, ուղենիշները: Բայց ինչո՞վ է ապահովելու, ինչո՞վ համոզվենք, որ 2013, հետո 2015, հետո 2020 այդ ցուցանիշներն իրական կդառնան, կամ ո՞ւմից պահանջնենք. 25 թիվը հեռու է»:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930