ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գոհ է Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքից: Տարածած հայտարարությունում Ռասմուսենը շնորհավորել է Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային Եվրոմիության հետ մերձենալու քայլեր կատարելու համար:
«Ես ողջունում եմ Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովի արդյունքները: Շնորհավորում եմ Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային Եվրոմիության հետ հարաբերություններում իրենց ինքնիշխան ընտրությամբ կարևոր քայլեր կատարելու, իրենց վճռականության, արիության և ծանր աշխատանք կատարելու համար», – ասված է Ռասմուսենի հայտարարության մեջ:
Հայաստանի և Ուկրաինայի անունները պաշտոնյան չի վկայակոչել:
Նոյեմբերի 29-ին Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի հետ նախաստորագրել են ասոցացման պայմանագիրը, իսկ Ադրբեջանը վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիրը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ