Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը վստահ է, որ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրել է եւ շանտաժի է ենթարկել, իսկ Հայաստանի նկատմամբ, ըստ նրա, դժվար թե նույն սցենարը կիրառվեր:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի առթիվ կատարվող նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքագետը ասաց. «Այդ մարդիկ մեր պետությունը զինում են ամբողջովին, ուրեմն նորմալ պետք է դիմավորենք նրանց»:
ՌԴ նախագահի մեծաթիվ պատվիրակության մասին խոսելիս՝ քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանն աշխարհին ցույց է տալիս հարգանքը Հայաստանի նկատմամբ: «Ժողովրդի գիտակցությունը շատ է մթագնել, հզորագույն երկրի ղեկավարը գալիս է Հայաստան, պետք չի այդ ամենից աղմուկ հանել, դրա փոխարեն պատրաստվեք Ադրբեջանից մեր տարածքը ետ բերել»,-ասաց նա:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ